
Էդուարդ Մարտիրոսյանն ԱԱԾ աշխատակիցներին ներկայացրել է տնօրենի նորանշանակ տեղակալներին
Դեկտեմբերի 25-ին ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ԱԱԾ աշխատակազմին, դեպարտամենտների, մարզային վարչությունների ու տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմին ներկայացրեց ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալներ Սամվել Հայրապետյանին և Ռոբերտ Բազիկյանին: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության՝ Էդուարդ Մարտիրոսյանը շնորհավորել է նորանշանակ տեղակալներին և հույս հայտնել, որ նրանց պաշտոնավարումը պետության անվտանգության ապահովման գործում կլինի բեղմնավոր, իսկ արդյունքը՝ տեսանելի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել