HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կոչ պատգամավորներին. «Քվեարկեք միայն ձեր փոխարեն»

Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստերի աշխատանքը: Մինչեւ օրակարգի հաստատումը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով քվարկություններից առաջ միշտ նիստերի դահլիճում գտնվող պատգամավորներին հաշվում է գլխաքանակով, վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց:

Ընդդիմադիր պատգամավորին մտահոգում էր, որ այս անգամ պատգամավորները քվեարկեն միայն իրենց փոխարեն եւ ընթերցեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համապատասխան հոդվածը, որը կարգավորում է այդ հարցը: Անահիտ Բախշյանը կոչ արեց ԱԺ նախագահությանը լինել անհանդուրժող ուրիշի փոխարեն քվեարկողների նկատմամբ:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, արձագանքելով Ա. Բախշյանի հայտարարությանը, պատգամավորներին կոչ արեց քվեարկել միայն իրենց փոխարեն: Ըստ ԱԺ նախագահին, ինքն անհանդուրժող է լինելու այդ երեւույթի նկատմամբ եւ  պատգամավորների պահանջով կարող է լուսատախտակին վերականգնել քվեարկության պատկերը, որպեսզի երեւա, թե ով ում փոխարեն է քվեարկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter