HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրշեջ-փրկարարները մարել են հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 1 հա, Շահումյան գյուղի մոտ՝ 1000 քմ, 

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 700 քմ, 1300 քմ, Տաշիր քաղաքում՝ 2000 քմ, 1000 քմ, Ուրասար գյուղում՝ 10 հա, Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ 100 հա,

Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ՝ 15 հա, Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին՝ 3000 քմ,

Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում՝ մոտ 3000 քմ, Գանձաքար գյուղում՝ մոտ 1500 քմ,

Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում՝ 1500 քմ խոտածածկույթ և 400 քմ խաղողի այգի,

Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ 700 քմ: 

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter