HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. «Այն գաղափարախոսությունը, որը դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է Հայաստանի Հանրապետությունում»

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անդամներին հայտնեց, որ տարին փակում են «բավականին լավ տրամադրությամբ»։

Այնուհետ վարչապետն անդրադարձավ հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակին՝ նոյեմբեր ամսվա դրությամբ։ Փաշինյանի գնահատմամբ՝ նոյեմբեր ամիսը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է եղել։

Վարչապետն առանձնացրեց մի քանի տվյալ՝ համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

Հայտնեց, որ նոյեմբերին տնտեսական ակտիվությունը կազմել է 10 %, ապրանքների արտահանումն աճել է մոտ 26 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 12 %-ով, ծառայությունների ծավալը՝ մոտ 12 %-ով, իսկ շինարարությունը՝ մոտ 5 %-ով։

Իսկ հունվա-նոյեմբերի դրությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 %, արդյունաբերության աճը՝ 9,3 %, արտահանման աճը՝ 9 %։ «Սրանք իսկապես բավականին լավ ցուցանիշներ են։ Ուզում եմ կրկնել, որ ի վերջո արձանագրում ենք, որ այն գաղափարախոսությունը, որը դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter