
Սպիտակում կկառուցվի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում կկառուցվի Սպիտակի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն։
Այդ նպատակով Կառավարությունը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես նվիրատվություն Սպիտակում հողամաս հատկացրեց։ Այդ հողամասի վրա կկառուցվի կենտրոնի շենքը։
Նախարարության հաղորդմամբ՝ սոցիալական ծառայությունների տրամադրման տարածքային կենտրոնը կառուցվելու է Համաշխարհային Բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության վարկային ծրագրով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել