HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում տուժած զինծառայողին փոխհատուցում տրամադրել. գործադիրն ընդունեց նախագիծը

Կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքում, երբ այն պատճառվել է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում: Այս փոխհատուցումը կգործի Ազգային Ժողովի հաստատումից հետո։

Պաշտպանության նախարարությունը Կառավարությանը հայտնել է, որ զինված ուժերի գործունեության ընթացքում առկա են եղել դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք: «Նման դեպքեր տեղի են ունեցել հակառակորդի հեռահար հրետանակոծության կամ առաջնագծից երկրի խորք ընկած տարածքում դիվերսիոն-հետախուզական խմբի գործողության արդյունքում»։

Նախարարությունը ընդգծել է, որ նման դեպքերում զինծառայողի կարգավիճակը սահմանվել է որպես ծառայողական պարտականությունների կատարման շրջանակներում տեղի ունեցած դեպք, որի համար, սակայն, վնասի փոխհատուցում չի տրամադրվել։

Պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության ստորաբաժանման կողմից ներկայում հաշվառված է հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում 9 զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնաս:

«Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է հակառակորդի գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների սոցիալական պաշտպանվածության պատշաճ մակարդակի ապահովմանը»,- հայտնել է ՊՆ-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter