HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը» պետությանը վերադարձրեց երկհարկանի շենքը

«Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը» վերադարձրեց Արշակունյաց պողոտա 28/7 հասցեում գտնվող երկհարկանի շենքը։

Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ շենքի մակերեսը 970 քառ. մետր է, իսկ դրա սկզբնական արժեքը 27 միլիոն դրամ է։

Նախարարությունը շենքը «Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»-ից վերցնելու որոշումը պայմանավորել է այն հանգամանքով, որ կենտրոնում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում նորաստեղծ «Ժողովրդական մշակույթի պահպանման և հանրահռչակման» բաժինը իր գործառույթներն իրականացնում է հանրապետության մարզերում։

Այդ իսկ պատճառով Արշակունյաց պողոտա 28/7 հասցեում գտնվող երկհարկանի շենքի օգտագործումը կազմակերպության կողմից դառնում է աննպատակահարմար. «Շենքի պահպանման համար լրացուցիչ ծախսերը բացառելու նպատակով նպատակահարմար է, որ այն վերցվի կազմակերպությունից»,- Կառավարություն ներկայացված որոշման նախագծում ընդգծել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Լուսանկարը՝ yerevancard.com/-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter