Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 27-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ի ցերեկը, 28-ի ցերեկը, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին շրջանների զգալի մասում, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 28-ի ցերեկը, 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել