Կառավարությունը փոխվարչապետի գրասենյակին տարածք հատկացրեց
Կառավարությունը վարչապետի աշխատակազմին Կենտրոն վարչական շրջանում տարածք հատկացրեց։ Մասնավորապես՝ Նալբանդյան փողոց 28 հասցեի շենքում 150 քմ մետր ընդհանուր մակերեսով տարածքն ամրացվեց փոխվարչապետի գրասենյակին, իսկ մնացած տարածքները՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կոմիտեն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը պետք է արդյունավետ կառավարի, ինչպես նաև ապահովի պետական բյուջե լրացուցիչ մուտքեր։
Բացի այդ, որոշվեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված տարածքներից 170 քառ. մետր մակերեսով տարածքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։
Գործադիր որոշմամբ՝ տարածքը հետ վերցվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
Լուսանկարը՝ infocom.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել