Լոռու մարզի Շնող գյուղի «Գումբութ» կոչվող սարալանջին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 07:15-ին, Լոռու մարզի Շնող գյուղի «Գումբութ» կոչվող սարալանջին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և 33 հրշեջ-փրկարար:
***
Դեկտեմբերի 25-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են, որոնց մասնակցում է 39 փրկարար ծառայող:
Ժամը 17։55-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Անտառային տարածքում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ, դեռ այրվում է մոտ 3 հա բուսածածկույթ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել