Աշխատանքային պայմանների ապահովման նպատակով տարածք հատկացվեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին
Կառավարությունն աշխատանքային պայմանների ապահովման նպատակով տարածք հատկացրեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Այն գտնվում է Կենտրոն վարչական շրջանի Սարյան 22 հասցեում, դրա սկզբնական արժեքը 68 միլիոն դրամ է։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդմամբ՝ կառավարությունը 2000 թվականին նույն հասցեում հանձնաժողովին անհատույց օգտագործման իրավունքով 1768 քմ մակերեսով տարածք է հատկացրել:
Դրանից 1220 քմ օժանդակ տարածքներն են (երկու նիստերի դահլիճ, գրադարան, աստիճանավանդակ, միջանցք, սանհանգույց) և հանձնաժողովի անդամների աշխատասենյակները, հանգստի սենյակները՝ 220 քմ, զուրկ է բնական լուսավորումից և բնական օդափոխությունից։ Իսկ գործունություն ծավալելու համար բարենպաստ համարվող մնացած 330 քմ տարածքը բավարար չէ հանձնաժողովի 129 աշխատակիցների բնականոն գործունեությունն ապահովելու համար:
Այդ պատճառով գործադիրը որոշեց նոր տարածք հատկացնել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել