HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեկտեմբերի 27-ին մայրաքաղաքում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի և Թբիլիսյան խճուղուց դեպի Վարչական վերաքննիչ դատարանի վարչական շենք տանող անանուն փողոցի խաչմերուկում (Թբիլիսյան խճուղի, №13 հասցեի դիմացի հատված) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter