HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առաջարկվում է արգելել ճայթուկների վաճառքը և այն վաճառելու համար տուգանել

Առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսում է կարգավորել հրավառությունների և ճայթուկների օգտագործման կարգը։

Նախարարությունն առաջարկում է արգելել ճայթուկների վաճառքը։ Բացի այդ, նախատեսվում է կարգավորում, որով տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունները կարող են իրականացվել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվերի հիման վրա։ Իսկ դրանց հետ վարվելը պահանջելու է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների համապատասխան որակավորում, տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում:

Առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից ճայթուկ վաճառելը տուգանվելու է 250 հազար դրամով։ Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում վաճառողը կտուգանվի 500 հազար դրամով։

«Հաշվի առնելով ճայթուկների օգտագործման հետևանքով երեխաների ինքնավնասման դեպքերի հիման վրա արձանագրված փաստերը` անհրաժեշտություն է առաջացել կատարել նախագծերով առաջարկվող փոփոխությունները և հստակ իրավական կարգավորման առարկա դարձնել հրավառությունները, այդ թվում` ճայթուկները, դրանց վաճառքին, իրացմանը և օգտագործմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև սահմանել այդ պահանջները չպահպանելու համար նախատեսված պատասխանատվություն»,-նախագծում նշել է առողջապահության նախարարությունը։

Բացի այդ, կփոփովեն նաև հրավառությունների արգելման ժամերը։ Նախկին ժամը 23.00-ից մինչև 7.00-ի փոխարեն, կարգելվեն հրավառություն իրականցնել 22:00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 08:00-ն:

Նախագիծը դեռևս պետք է ներկայացվի Կառավարության քննարկմանը, ապա այն պետք է հաստատի Ազգային ժողովը, որից հետո գործի։

Մեկնաբանություններ (4)

Յուրի
Փորձեր միշտ եղել են, բայց հնարավոր չէ ամեն վաճառողի մոտ կանգնեցնել մի ոստիկան, ր հետո ոստիկանը աչք կփակի , կամ գումար կվերցնի կամ գլխացավանքից հեռու կմնա, պատկերցնում եք ամեն վաճառողի հետ վիճաբանել ով կցանկանա; Բայց հարցը պետք է լուծել միշտ դեմ եմ եղել այդ պայթուցիկ տրաքուցիկներին; պետք է պատժել ոչ թե վաճառողին այ ստոևգողին կլինի ոստիկան թե մեկ ուրիշը, որը պատասխանատու է տվլալ տարածքի համար: Միայն այդ դեպքում ստուգողը չի խուսափի հնարավոր կոնֆլիկտից : ԹԵ չէ նորից կմնա միայն բարի ցանկություն :
Շուշան Manoyi
Վերջապե՜ս
Գայանե Օհանյան
Ես կողմ եմ նման կարգավորմանը, բոլոր տեսակի ճայթուկների վաճառքը անչափահասներին պետք է արգելել։ Ես շատ մտահոգ եմ իմ տղայի համար
Սոֆյա
Հիանալի նախագիծ է։Երանի ընդունվի եւ դառնա օրենք։Շատ դեպքեր են եղել երբ երեխաները դա օգտագործել են խաղալու նպատակով,բայց ցավոք վնասել են թե իրենց,եւ թե իրենց հասակակիցներին։Եղել են դեպքեր ,երբ շպրտել են անցորդների ,կամ անօգնական եւ անտուն կենդանիների ուղղությամբ,ինչը նույնպես հանգեցրել է մեծ վնասների։Կարծում եմ նման բան օգտագործելը երեխաներին տալիս է հնարավորություն դրսեւորելու ծայրահեղ բռնություն,դաժանություն,եւ իհարկե վերջիններս մեծանում են հոգեպես ոչ ադեկվատ,եւ դրացուն ոչ կարեկից լինելու ունակությամբ,ընկածին եւ թույլին հաստատ ոչ օգնելու պատրաստակամությամբ։Իսկ մերօրյա երեխաներն առավել քան երբեւէ,կարիք ունեն մեծանալու հոգեպես առողջ,եւ ապահով միջավայրում։Չմոռանանք նաեւ,ինչ ցանես,այն էլ կհնձես....ցանում ես դաժանություն,բռնություն.....հետեւաբար չսպասես թե կհնձես բարություն ու հոգատարություն....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter