Աշոտ Ղուլյանն ամփոփել է խորհրդարանի 2019 թվականի գործունեությունը (տեսանյութ)
Դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը:
Արցախի ԱԺ հաղորդագրության համաձայն՝ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Ազգային ժողովի 9-րդ և 10-րդ նստաշրջանների աշխատանքները, օրենսդրական գործունեության մանրամասները, շրջանառության մեջ դրված և ընդունված օրենքների բաշխվածությունն ըստ հանձնաժողովների, ինչպես նաև անդրադարձել Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված այլ լիազորությունների կատարմանը:
Այնուհետև Աշոտ Ղուլյանը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին խորհրդարանական դիվանագիտությանը, Ազգային ժողովի արտաքին կապերի նոր ուղություններին, Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններին, 2020 թվականի համապետական ընտրություններին և մի շարք այլ թեմաների:
Ասուլիսի աշխատանքներն ամփոփելուց հետո Աշոտ Ղուլյանը շնորհավորել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տոների առթիվ և մաղթել ստեղծագործ ու արդյունավետ աշխատանք գալիք տարում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել