HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտաշատյան ջրանցքում դի է հայտնաբերվել

Դեկտեմբերի 26-ին, ժամը 12:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատյան ջրանցքում նկատվել է տղամարդու դի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դին գտնվում է Նոր Կյուրին գյուղի ամառանոցների սկզբնամասում գտնվող Արտաշատյան ջրանցքում (մոտ 2 մ խորություն):

Փրկարարները դուրս են բերել Ալեքսան Ջ-ի (ծնված 1963 թ.) դին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter