
Կոալիցիան քվեարկությամբ անտեսեց Սյունիքի մարզի գերակա շահի զոհերի շահերը
Ազգային ժողովը քիչ առաջ քվեարկությամբ մերժեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների ներկայացրած Սյունիքի մարզի 5 համայնքներում հանքարդյունաբերության ոլորտի եւ Քաջարան գյուղին հարակից տարածքը գերակա շահ ճանաչելու մասին կառավարութան որոշումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:
Գրանցված 101 պատգամավորներից նախագծին կողմ էին քվեարկել միայն 24 պատգամավոր: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց կողմ քվեարկողներին եւ նշեց, որ, ըստ էության, միայն քսանչորս պատգամավորն է կողմ հասարակության տեղեկացվածությանը Սյունիքի մարզի այդ համայնքներում կատարված ստվերային գործընթացներին:
Իսկ դեմ քվեարկած պատգամավորներին «Ժառանգության» ղեկավարն հետեւյալ կոչով դիմեց. «Սա ձեր խղճին է»:
Իհարկե, դեմ քվեարկել էին կոալիցիոն կուսակցությունները ներկայացնող պատգամավորները, հետեւաբար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր պարտքը համարեց արձագանքել ընդդիմադիր պատգամավորի կոչին:
Էդուարդ Շարմազանով տեղից հայտարարեց, թե պետք չի գնահատականներ տալ, քանի որ բոլորն Ազգային ժողովում աշխատում են խղճի մտոք, ինչը նորություն չէ:
Մեկնաբանել