HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտասահմանում հայաստանցի ընտրողները կարող են քվեարկել համացանցով

Քվեարկության օրը ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ի համամասնական ընտրակարգով ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային /համացանցային/ եղանակով:

Նշված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարները (տնoրեն, գլխավոր տնoրեն, նախագահ և այլն) արտասահմանում տեղակայված իրենց ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակը ներկայացնում են ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (հասցե` Մաշտոցի 13Ա) մինչև 2012 թվականի մարտի 17-ը:

Ներկայացվող ցուցակում նշվում է`

ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը (հաշվառման  փաստաթղթերում առկայության դեպքում),

ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,

արտերկրում բնակության վայրը (պետությունը, քաղաքը),

անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը:

Ներկայացվող ցուցակին կցվում են`

իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը,

արտասահմանում տեղակայված ներկայացուցչության ստեղծման   փաստաթղթերը:

Ցուցակը ներկայացվում է իրավաբանական անձի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով (եթե առկա է):

Նշված ցուցակները ներկայացվում են նաև էլեկտրոնային կրիչով` Microsoft Excel (Մայքրոսոֆթ Էքզել) տարբերակով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter