HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանի և  Արդարադատության նախարարության աշխատակազմի Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի գլխավորությամբ այսօր կայացել է Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող Անչափահասների արդարադատության խորհրդի 2019  թվականի ամփոփիչ նիստը:

Նիստի վերաբերյալ մանրամասներ է հաղորդել ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչությունը:

Ողջունելով ներկաներին՝ Սուրեն Քրմոյանն արձանագրել է, որ տարիների ընթացքում Խորհրդի գործունեության կայունությանն ուղղված միջգերատեսչական ջանքերն արդարացված են, իսկ արդյունքները՝ տեսանելի, քանի որ ներկայում պետական համակարգում ցանկացած ձևաչափով քննարկումներում և որոշումների կայացման հիմքում արձանագրվում է նաև երեխայի լավագույն շահի պահպանման խնդիրը:

ԱՆ Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և ամփոփել Խորհրդի գործունեության 2019 թվականի արդյունքները: Մասնավորապես, որպես արդյունք՝ Արփինե Սարգսյանը նշել է Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագիրը և արձանագրել, որ ծրագրի որոշ միջոցառումներ արդեն իսկ տեղ են գտել Կառավարության նիստում հավանության արժանացած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մեջ:

Հաջորդիվ, Խորհրդի նիստի օրակարգին համապատասխան, տեղի է ունեցել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերում երեխայի իրավունքներին առնչվող դրույթների առաջարկությունների քննարկումը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխայակենտրոն իրավաբանական օգնության ուղենիշների ներկայացումը:

Նիստն ամփոփվել է 2020 թվականի աշխատանքների պլանավորմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter