HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Նիկոյանը նսեմացնու՞մ է ԱԺ-ի դերը

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ ԱԺ նախագահությանը հիշեցրեց, որ «ԼՂ հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» իր հեղինակած հայտարարությունն ԱԺ ընթացակարգի կոպիտ խախտումով դարձյալ ընդգրկված չէ  նիստերի օրակարգում:

«Հերթական նենգափոխումը տեղի ունեցավ մեր քառօրյաների արանքում: Ադրբեջանը նոր պրոցես է սկսել, որ Բունդեսսթագը ճանաչի իր հայտնի թեզերը, եւ քանի որ այս հայտարարությունը չէինք ընդունել, մենք ստիպված եղանք բոլոր խմբակցություններով նամակ հղել` այդ պրոցեսը կասեցնելու համար: Եթե լիներ հայտարարությունը, դրա կարիքը հաստատ չէր լինի: Եթե լիներ հայտարարությունը, ապա դա բոլորովին այլ մակարդակով ասված կլիներ: Բունդեսսթագի հետ պետք է խոսել Ազգային ժողովի մակարդակով»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն էլ արձագանքեց, որ եթե հայտարարություններով հնարավոր լիներ նման գործընթացների դեմն առնել, ապա  օրական երկու անգամ հայտարարություն կարվեր: «Բայց կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ դա գործընթաց է, որ Ադրբեջանը շարունակելու է` անկախ նրանից` մենք հայտարարություն արել ենք, թե չէ»,-ավելացրեց ԱԺ նախագահը:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար, պատգամավոր Լարիսա Ալավերդյանն էլ հայտարարեց, որ ինքը եւս մի քանի տարի առաջ հայտարարության տեքստ է ներկայացրել ԱԺ, սակայն այն չի քննարկվում, եւ այս համատեքստում Սամվել Նիկոյանի հայտարարությունը «նսեմացնում է Ազգային ժողովի դերը»:

Արմեն Ռուստամյանն էլ ավելացրեց, որ ԱԺ-ն հայտարարություններ անելու լիազորություն ունի Սահմանադրության փոփոխություններով. «Եթե նշանակություն չունի, ուրեմն եկեք հանենք այդ գործառույթը մեզնից: Կամ այդ դեպքում ինչի՞ խորհրդարանը ներկայացնող խմբակցությունները նամակ գրեցին: Եթե հայտարարությունը նշանակություն չունի, բա էդ նամակն ի՞նչ նշանակություն կունենա»:

ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վահան Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ անհասկանալի է ԱԺ ղեկավարության նման պահվածքը:

Մեկնաբանություններ (2)

Sevak
Բա , ժողովուրդ ջան այդպես է ընտրում էն հետո ձեռները կրակն ընկնում, բա մեր վիճակը թող հասկանան .....
Baron
Նիկոյան Սամվել, պետք չէ բոլորին ձեր արշինով չափել, Բունդեսսթագը Հայաստանի Ազգային ժողով չէ, որտեղ նշանակություն ունեն միայն հանրապետականի գլուխգործոցները: Ինչպես չհիշես հայտնի ֆիլմի խոսքերը. Տղա, դու կյանքին նայում ես քո ավտոմեքենայի պատուհանից...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter