HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքներ են տարվում հանքագործության մեջ կիրառվող հրահանգների, չափորոշիչների արդիականացման ուղղությամբ

Տարածքային կառավարման և ենթկառուցվածքների (ՏԿԵ) նախարարության նախաձեռնությամբ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր լեռնամետալուրգիայի  և հանքագործության ոլորտում մասնագիտացած  գիտական կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել է դաշտի նորմատիվային կարգավորման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:

Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ` շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝  Լիլիա  Շուշանյանն ընդգծել է, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում ուսումնասիրել և հայտնաբերել են ոլորտի մի շարք բացեր, որոնք խիստ մասնագիտական են և այդ իսկ պատճառով լայն շրջանակների ուշադրությանը չեն արժանացել, սակայն որոնք հիմնարար են ընդերքօգտագործման ողջ շղթան ճիշտ կանոնակարգմամբ կազմակերպելու համար: Այդ հարցերից են  նաև հանքավայրերի պաշարների և կանխատեսումային ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգները: 

«Ազգային այս հրահանգների մշակումը,տեղայնացումը, ինչպես նաև միջազգային տարբեր համակարգերի հետ համադրումների և մոտարկումների իրականացումը պետք է լինի ոլորտի առաջնահերթ նպատակներից մեկը:  Գիտակցում ենք խնդրադրման հավակնոտությունը, անհրաժեշտ հսկայական աշխատանքը և բարդությունը, սակայն համոզված ենք, որ օր առաջ պետք է սկսել նոր նորմատիվ դաշտի մշակումը »,-նշել է փոխնախարարը:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ նախարարությունն այս նպատակի իրականացումը հնարավոր է համարում միայն ակադեմիայի և ոլորտի փորձառու մասնագետների հետ համատեղ աշխատանքի և կուռ համագործակցության  շնորհիվ: Միաժամանակ՝  փոխնախարարի կողմից կարևորվել է նաև ուսանողների ներուժի օգտագործումը՝ այն համարելով  ոլորտին հետ նրանց կամրջելու քայլերից մեկը:

Ներկաներն  ընդգծել են բարձրացված հարցի արդիականությունը և կիսվել անհրաժեշտ քայլերի վերաբերյալ իրենց կարծիքներով: Ողջունելով նախարարության հետ  համատեղ աշխատելու գաղափարը՝  վերջիններս պատրաստակամություն են հայտնել կարճ ժամկետում հայտնել մասնագետների անուններ, ովքեր կներգրավվեն հրահանգների թարգմանության, լրամշակումների և դրանց ազգային համակարգի ստեղծման բարեփոխման աշխատանքներում: 

Հանդիպմանը մասնակցել են ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնագետներ,  Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներ:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter