Տոնական օրերին հերթապահություն է սահմանվել առողջության առաջնային պահպանման օղակում և հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հաշվի առնելով գրիպի և սուր շնչառական հիվանդությունների սեզոնային բարձրացման միտումը, ինչպես նաև վերջինիս հետ կապված հոսպիտալացումների հոսքը կանոնակարգելու նպատակով առողջապահության նախարարությունը նախաձեռնել է ամանորյա տոնական օրերի համար սահմանել հերթապահություն` Երևանի, մարզերի առողջության առաջնային պահպանման օղակում (ԱԱՊ) և հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում:
Առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպություններում շաբաթ, կիրակի և տոնական օրերին հերթապահությունը կիրականացվի (2019թ. դեկտեմբերի 31-ից 2020թ. հունվարի 7-ը ներառյալ) ժամը 11:00-ից մինչև 17:00:
Տոնական օրերին առողջապահության նախարարության թեժ գիծը 24 ժամ աշխատելու է, ինչպես նաև հասանելի են լինելու մասնագիտական վարչությունների ղեկավարների քաղաքային հեռախոսահամարները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել