HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էդուարդ Շարմազանովի մտքում ինչու՞ են միայն ընտրական շոուներ պտտվում

Այսօր ԱԺ քվեարկություններից առաջ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր  Անահիտ Բախշյանը պատգամավորների գլխաքանակի հերթական հաշվումից հետո ԱԺ նախագահին հիշեցրեց, որ դահլիճում նստած է 98 պատգամավոր, սակայն գրանցված է 101-ը:

Անահիտ Բախշյանի հայտարարությունը նյարդայնացրեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին: Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ցանկացած պահի կարող է լուսատախտակին վերականգնել, ուստի անհասկանալի է պատգամավորի հաշվարկի տրամաբանությունը: «Ի՞նչ կապ ունի, թե դահլիճում քանի պատգամավոր է նստած, այ քեզ բան»,- ավելացրեց Սամվել Նիկոյանը:

Լարիսա Ալավերդյանն էլ Սամվել Նիկոյանին հորդորեց չսպասել, թե պատգամավորները երբ կարձանագրեն, որ ոմանք քվեարկում են իրենց գործընկերների փոխարեն: ԱԺ նախագահն էլ հայտարարեց, թե իր տեղից չեն երեւում պատգամավորների ձեռքի շարժումները եւ չի տեսնում ուրիշի փոխարեն քվեարկողներին:

Էդուարդ Շարմազանովն առիթից օգտվելով, հերթական անգամ ըննդիմախոսների նկատմամբ աչքի ընկավ ոչ հանդուրժող պահվածքով: «Շոուն դեռ չի սկսվել, սպասեք, դեռ 2 ամիս կա»,- հայտարարեց Է. Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը նկատի ուներ ընտրությունները՝ «Ժառանգությանն» անուղղակի մեղադրելով PR-ով զբաղվելու մեջ:

Մինչդեռ Է. Շարմազանովի հայտարարությունից հետո, երբ քննարկվեցին գույքահարկի եւ հողի հարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծերը, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հատուկ ընդգծեց, որ քաղաքացիներին արտոնություններ ընձեռող նախագծերը ներկայացրել են հանրապետական պատգամավորները: Այս դեպքում ակնհայտ է, թե որն էր քաղաքական շոուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter