HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները կաշառք ստանալուց հետո բռնել են զինկոմիսարիատի աշխատակցին

Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում կոռուպցիոն բնույթի հանցագործության վերաբերյալ հաղորդում ստացվեց։

Հաղորդման հիման վրա ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի պաշտոնատար անձանցից մեկը մի զինակոչիկի պարտադիր ժամկետային զինծառայությունից երրորդ անգամ բժշկական հանձնաժողովի միջոցով վերջնական ազատման գործընթացն առանց խոչնդոտների և սեղմ ժամկետում կազմակերպելու համար զինակոչիկի ծնողից պահանջել է 1500 դոլար կաշառք՝ պատճառաբանելով, որ 1000 դոլարը պետք է փոխանցի բժշկական հանձնաժողովի անդամներին, իսկ 500 դոլարը պահի իրեն։

Ըստ տարածված հաղորդագրության՝ դեկտեմբերի 28-ին զինկոմիսարիատի պաշտոնատար անձը պահանջած գումարից 1000 դոլարն իր աշխատասենյակում ստանալուց հետո բռնվել ու բերման է ենթարկվել։ Աշխատասենյակի զննությամբ գումարը հայտնաբերվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Զինկոմիսարիատի աշխատակիցը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter