Ուժեղացված ծառայություն Լոռիում․ հայտնաբերվել են ապօրինի զենքեր, թմրամիջոցներ
Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Տարոնի, Բազումի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի և Թումանյանի բաժիններ տարբեր կասկածանքներով բերման են ենթարկվել մի քանի տասնյակ անձինք։
Կատարված անձնական խուզարկություններով ու կասկածելի տրանսպորտային միջոցների զննություններով՝ հայտնաբերվել են ապօրինի պահվող զենքեր, այդ թվում՝ «Մակարով» և արտասահմանյան արտադրության այլ ատրճանակ, տասնյակից ավելի սառը զենքեր, տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ մեթադոն։
Ինչպես ասվում է հաղորդագրությունում, Լոռու ոստիկանները ստուգողական այցեր են կատարել քրեական ենթամշակույթ կրող անձանց հնարավոր հավաքատեղիներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել