HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայաստանից Աֆղանստան կմեկնի ավելի շատ զորամիավորում

Այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովի

կիսադատարկ դահլիճում պատգամավորներին ներկայացրեց միջազգային անվտանգության ուժերի կազմում՝ Աֆղանստանում, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության առնչությամբ ՆԱՏՕ-ի հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը:

Հայաստանի զորախմբի քանակն առաջարկվում է ավելացնել 130-ով, իսկ հերթափոխերի ընթացքում նրանց թիվը կհասնի 260-ի: Ըստ պաշպանության նախարարի` այդ քայլով միջազգային անվտանգության հարցով մեր ներդրումը զգալիորեն կբարձրանա:

«Դա կնպաստի ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլեւ Եվրոպական միության, ԱՄՆ-ի, Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացմանը»,- ասաց պաշտպանության նախարարը:

Ս. Օհանյանը նշեց, որ համաձայնագրով  ՀՀ զորամիավորումը սկզբում 40 հոգանոց էր, այնուհետեւ թիվը հասցվեց 45-ի, որից 5-ը` հրահանգիչներ են: Սեյրան Օհանյանի խոսքերով՝ Վրաստանը, օրինակ, տրամադրում է 924, իսկ Ադրբեջանը՝ 94 զինծառայող, եւ այս հարցում «Հայաստանը չպետք է Հարավային Կովկասում զիջի իր դիրքերը»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter