HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գումբութ» կոչվող սարալանջի հրդեհը մեկուսացվել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:05-ին, «Գումբութ» կոչվող սարալանջի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 10 փրկարար ծառայող: Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15:50-ին հրդեհը մեկուսացվել էր: Այրվել է 10 հա խոտածածկույթ և 40 հա բուսածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 42 փրկարար ծառայող, «Թեղուտ» ՓԲԸ-ի 5 աշխատակից և անտառտնտեսության 15 աշխատակից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 07:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գումբութ» կոչվող սարալանջին հրդեհ է բռնկվել։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 փրկարար ծառայող:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 և «Թեղուտ» ՓԲԸ-ի 10 աշխատակից:

Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 5 հա անտառածածկ տարածքում՝ կոճղեր, տերևներ և թփուտներ:

Դեկտեմբերի 25-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 39 փրկարար ծառայող: Աշխատանքներին օժանդակել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից: Անտառային տարածքում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ:

Դեկտեմբերի 26-ին հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել հինգ մարտական հաշվարկ և 33 փրկարար ծառայող: 25-30 հա տարածքում հայտնաբերվել են ծխացող օջախներ (կոճղեր):

Դեկտեմբերի 27-ին հրդեհը տարածվել է. հայտնաբերվել են հրդեհի նոր օջախներ (մոտ 5-7 հա)։ Հրդեհի մակերեսը կազմել է 40 հա տարածք (10 հա խոտածածկույթ, 30 հա բուսածածկույթ)։

Հրդեհաշիջման աշխատանքերին մասնակցել են 27 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 25, «Թեղուտ» ՓԲԸ-ի 13 աշխատակից և Շնող գյուղի 5 բնակիչ:

Դեկտեմբերի 28-ին հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 21 փրկարար ծառայող: Հայտնաբերվել է 4 ծխացող օջախ:

Հրդեհաշիջմանը մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 աշխատակից: 2 հա անտառածածկ տարածքում այրվել են կոճղեր, տերևներ և թփուտներ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter