Հայտնաբերվել է դի
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 19:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 71/5 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Գայանե Գ.-ն (ծնված 1966 թ., ունի առողջական խնդիրներ) ներսից բացել է բնակարանի դուռը. հյուրասենյակի անկողնում հայտնաբերվել է Կարինե Գ.-ի (ծնված 1962 թ.) դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել