Պատահար Գյումրի-Բավրա ավտոճանապարհին. վարորդի վիճակը ծանր է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23:44-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհին՝ Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 158-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Ա., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Վարորդը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել