
2019-ին «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքը հատեց 3 միլիոնի շեմը
«Արմենիա» միջազգային օդանավակայանները հայտնում է, որ այսօր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցել է 3 միլիոնի շեմը, ինչի կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից Մոսկվայից Երևան ժամանած բոլոր ուղևորներին մատուցվեց անակնկալ:
Վերջիններիս շնորհիվ էլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այսօր գրանցեց նման ցուցանիշ, որը տարվա կտրվածքով առաջին անգամ է արձանագրվում:
Հավելենք նաև, որ 2018 թվականին ուղևորահոսքը «Զվարթնոց» օդանավակայանում եղել է 2,690,727 ուղևոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել