HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարզերում անցկացվել են «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախագծի հանրային քննարկումներ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերին Հայաստանի 10 մարզում կազմակերպվել են «2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության» նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկումներ, որոնց մասնակցել են մարզպետարանների, համայնքապետարանների, ՀԿ-ների, բիզնես ոլորտի, գիտական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ: Քննարկումներն անցկացրել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագետները՝   Եվրամիության տեխնիկական աջակցության թիմի օժանդակությամբ։

Քննարկումների ժամանակ ներկայացվել է ռազմավարության նոր տարբերակը, խոսվել է փաստաթղթի  վերանայման և թարմացման անհրաժեշտության մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ փաստաթղթում ինտեգրվել է  «Սմարթ մասնագիտացման ռազմավարություն» մոտեցումը, որը նոր բաղադրիչ է և ուղղված է բոլոր ոլորտներում  նորարարական մոտեցումների ներդրմանը՝ ելնելով  յուրաքանչյուր մարզի  ու բնակավայրի   առանձնահատկությունններից,  առավելություններից։

ՏԿԵՆ մասնագետները նշել են, որ մարզերում նման հանդիպումների  նպատակը տեղերում արված առաջարկներն ու դիտողությունները քննարկելու,  փաստաթղթում առաջարկները ներառելուն է ուղղված։

Քննարկման մասնակիցները ողջունելի են համարել, որ փաստաթուղթը տեղերում քննարկելու և այն  իրենց դիտողությունների, առաջարկությունների հիման  վրա լրամշակելու հնարավորություն  է ստեղծվել:

2019-2025թթ․ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նպատակն է ապահովել ՀՀ բոլոր տարածքների համար տնտեսական և սոցիալական, տարածքային համաչափ և կայուն զարգացում՝ ըստ իրենց հատուկ կարիքների և ռեսուրսների, լավագույն փորձի և նորարարական մոտեցումների կիրառմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter