HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռուբեն Հայրապետյանը փոխել է որոշումը

Գործարար պատգամավորները սկսել են վերանայել նախկինում արված հայտարարությունները, թե չեն ցանկանում մասնակցել մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այսօր Ազգային ժողովում իրեն ավելի շատ ՀՖՖ նախագահ զգացող ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, թե վերանայել է իր որոշումը եւ այս ընտրություններին եւս մասնակցելու է:

Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, թե չի որոշել, թե որ տարածքում է մասնակցելու: «Նախկինում ասել եմ՝ չեմ առաջադրվի, հիմա էլ ասում եմ՝ կառաջադրվեմ։ Իմ իրավունքն է, կուզեմ՝ կառաջադրվեմ, կուզեմ` չեմ առաջադրվի»,- հայտարարեց գործարար պատգամավորը:

Ռուբեն Հայրապետյանը, որ նախկինում Ազգային ժողով էր գալիս «խիստ անհրաժեշտության» դեպքում, վերջին ամիսներին ավելի հաճախ է հայտնվում խորհրդարանում: Սակայն պատգամավորը չի դիմանում ԱԺ-ի ճնշող պատերին եւ խորհրդարանում մնում է լավագույն դեպքում մեկ ժամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter