HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարի 1-5-ը մինչև 18 տարեկանների մուտքը թանգարաններ կլինի անվճար

Ամանորյա միջոցառումների շրջանակում 2020 թվականի հունվարի 1-5-ը՝ ժամը 12:00-17:00-ը մինչև 18 տարեկանների մուտքը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ թանգարաններ կլինի անվճար: Այս մասին հայտնում է նախարարությունը։ 

 Տոնական օրերին քաղաքացիներին կսպասեն հետևյալ թանգարաններում՝

Հայաստանի պատմության թանգարան- ժամը 12:00-18:00
Հայաստանի ազգային պատկերասրահ - ժամը 12:00-18:00
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան- ժամը 12:00-17:00
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան-ժամը 12:00-17:00
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ- ժամը 12:00-17:00
Հովհաննես Թումանյանի թանգարան- ժամը 12:00-17:00
Սերգեյ Փարաջանովի թանգարան- ժամը 12:00-17:00
Երվանդ Քոչարի թանգարան- ժամը 12:00-17:00
Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու)- ժամը 12:00-17:00:

Կոչ ենք անում ծնողներին և ուսուցիչներին  տոնական օրերին  երեխաների հետ այցելել մշակութային հաստատություններ:

Լուս․՝ Wikipedia-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter