
Երթուղայինի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. չորս տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն
Երթուղային տրանսպորտի մասնակցությամբ տեղի է ունեցել ինքնավթար, ինչի հետևանքով նախնական տեղեկություններով վարորդը տեղում մահացել է:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երթուղայինում գտնվող չորս տուժած տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վերջիններս ստացել են առաջին բուժօգնություն, այժմ անցնում են հետազոտություններ, բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել