Երևանի կենդանաբանական այգու մուտքը հունվարի 1-6-ը անվճար կլինի
Երևանի կենդանաբանական այգին Նոր տարվա նվեր է պատրաստել։ Ամանորի տոնական օրերին այգու դռները բաց կլինեն այցելուների առջև. 2020 թվականի հունվարի 1-6-ը ներառյալ կենդանաբանական այգու մուտքը փոքր ու մեծ այցելուների համար կլինի անվճար։ Աշխատանքային ժամերը՝ 10:00-17:00։
Կենդանաբանական այգին հրավիրում է բոլորին անմոռանալի օրեր անցկացնել գեղեցիկ այգում և հաճելի մթնոլորտում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել