HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է առողջապահական հաստատությունների տնօրենների հետ

Մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների արդիականացման և զարգացման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում՝ մայրաքաղաքի առողջապահական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ դիմելով ներկաներին, նախ կարևորել է բնակչների սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությունը, ինչն, ըստ քաղաքապետի, ոլորտի արդյունավետ աշխատանքի գնահատման ամենակարևոր ցուցիչն է:

«Ծառայությունների որակի հետևողական բարձրացումը պետք է լինի ձեր առաջնահերթ խնդիրը, քանի որ ձեր կողմից մատուցվող ծառայությունների որակը գնահատելու ենք «ոչ մի բողոք քաղաքացիներից» սկզբունքով»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետն անդրադարձել է նաև Գր. Նարեկացի և Սուրբ Աստվածամայր ԲԿՓԲ-ների՝ անջատման ձևով վերակազմավորելու գործընթացին, որի արդյունքում կստեղծվեն առանձնացված առողջապահական ընկերություններ՝ առանձին իրավաբանական կարգավիճակներով:  «Վերակազմակերպումը հանգեցնելու է արդյունավետ կառավարման, ինչը ևս նպաստելու է քաղաքացիերի սպասարկման որակի բարելավմանը»,- շեշտել է քաղաքապետը:

Անդրադառնալով քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների արդիականացման հարցին, Տարոն Մարգարյանը առանձնակի կարևորել է հաստատությունների կողմից ներդրումային իրատեսական ծրագրերի ներկայացումը:  

«2012 թվականին առողջապահական ոլորտի առաջընթացը նաև ձեր առաջարկություններից է կախված: Ձեզանից սպասում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կարող են կյանքի կոչվել նաև նոր ներդրողներ ներգրավելով»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter