ԱՀ նախագահն այցելել է հարավային սահմանագոտի
Նախատոնական անակնկալներից ու միջոցառումներից անմասն չեն մնացել հանրապետության հարավային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի զինծառայողները և զինավանների բնակիչները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 30-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի:
Հանրապետության նախագահը շնորհավորել է դիրքապահների Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթել անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց հարազատ օջախներ, ինչպես նաև հետաքրքրվել օպերատիվ մարտավարական իրադրությամբ:
Բարձրաստիճան հյուրերը հետևել են նաև նախորդ տարի Մեխակավանում բացված մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ներկայացումներին, պարային համարներին, մասնակցել զինավանում կազմակերպված տոնական միջոցառմանն ու ճաշկերույթին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել