Էժան թռիչքներ՝ Հայաստանից Աթենք և Սալոնիկ․ «Ryanair»-ն ընդլայնում է ուղղությունների ցանկը
Այսուհետ Հայաստանից հնարավոր կլինի թռչել նաև Հունաստան` սկսած 16 000 դրամից։ Այս մասին այսօր իր պաշտոնական էջում հայտնել է իռլանդական լոուքոսթեր՝ «Ryanair» ավիաընկերությունը։ Թռիչքները կսկսվեն 2020թ․ մայիսից։ Դրանք կլինեն շաբաթական երկու անգամ՝ երկու ուղղություններով՝ Երևան-Սալոնիկ և Գյումրի-Աթենք։
«Ryanair»-ից տեղեկացնում են, որ հայ ուղևորները Հունաստանում իրենց ամառային հանգիստն անցկացնելու համար տոմսեր կարող են գնել նույնիսկ աշնան ամիսներին՝ հոկտեմբերից սկսած։
«Հայտարարելով Գյումրիից Աթենք և Երևանից Սալոնիկ նոր ուղղությունների մասին՝ «Ryanair»-ն ուրախ է ԵՄ և Հայաստան միջև ուղիղ կապերի հետագա զարգացման համար,-ասել է ընկերության վաճառքի գծով տնօրեն Դեվիդ Օ՛Բրայենը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարաթյան կողմից հարկերից ազատումը թույլ է տվել մեկ տարում 6 ուղղության փոխարեն ունենալ Հայաստանը ԵՄ-ին կապող 16 ուղղություն։- Հայ գնոդներն ու այցելուները կարող են ամրագրել իրենց տեղերն ամենացածր գներով էկոլոգիապես ամենամաքուր, ամենականաչ եվրոպական ավիաընկերություննում»,-ասել է նա։
Այս կապակցությամբ՝ ավիաընկերությունը հայտարարում է, որ 2020թ․ մայիս-օգոսոտոս ամիսների իր չվերթների գինը Հայաստանից մեկնող ուղևորների համար կարժենա ընդամենը €29.99 ՝ մինչև հունվարի 5-ը Ryanair.com կայքով ամրագրելու դեպքում։
Նշենք, որ առաջիկայում «Ryanair» ավիաընկերությունը Հայաստանից չվերթներ է իրականացնելու Իտալիա՝ Միլան և Հռոմ, մարտից թռիչքներ կլինեն նաև դեպի Գերմանիա՝ Երևան-Բեռլին, իսկ ամառվանից՝ Գյումրի-Մեմինգեն ուղղություններով։
Առաջին թռիչքը դեպի Իտալիա կլինի հունվարի 14-ին։
գլխավոր լուսանկարը՝ ft.com-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել