
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։ Այն ներայացնում ենք ստորև․
Պաշտոնական Ստեփանակերտն իր մտահոգությունն է հայտնում վերջերս մերձավորարևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի, մասնավորապես՝ Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Հուսով ենք, որ կհաջողվի լարվածությունը թուլացնել և իրավիճակը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ապահովելով տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը։
Արցախի ԱԳՆ֊ն հետևում է իրադրությանը և մշտական կապի մեջ է Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների հետ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել