HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 5-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է տոնական օրերին հանրապետության բնականոն կենսագործունեության ապահովումը։ Նախագահն ընդգծել է, որ սահմաններում իրավիճակն ամբողջովին վերահսկվում է, եւ Պաշտպանության բանակը վստահորեն իրականացնում է իր առաքելությունը։

Անդրադառնալով Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմամբ եւ բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ ճանապարհով հանգուցալուծմամբ։

Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մանակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter