HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Սուրեն Պապիկյանը Վանաձորում էր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր Լոռու մարզպետի և Վանաձորի համայնքապետի հետ շրջեց մարզկենտրոնում՝ հստակեցնելու այն ծրագրերը, որոնք 2020 թվականի ընթացքում պետական միջոցներով կիրականացվեն Վանաձորում։

«Պատասխանատուների զեկույցի համաձայն նախատեսվում է քաղաքում իրականացնել ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման ծրագրեր: Մասնավորապես, հիմնովին կվերանորոգվեն Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի փողոցները, որոնք տարանցիկ են և Մ6 միջպետական ճանապարհի մի մասն են կազմում:

Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում է նաև մի շարք այլ ենթակառուցվածքների ստեղծում: Ծրագրի մեջ են մտնում նաև Ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման և այլ նախագծեր:
Նախարար Պապիկյանը եղավ Վանաձորի Դեմիրճյան Փողոցում, Սայաթ Նովայի անվան զբոսայգու տարածքում և թիվ 11 ավագ դպրոցի հարակից փողոցում, որը դիտարկվում է որպես քայլուղի։

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մատնանշեց մի քանի այլ կարևորագույն նախագծեր, որոնք կարող են ապահովել Վանաձորի թռիչքաձև զարգացումը։

Սուրեն Պապիկյանն առցանց զրուցեց նաև ֆեյսբուքյան օգտատերերի հետ՝ կոչ անելով ներդրողներին իրենց մասնակցությունը բերել նախագծերի իրականացման գործընթացին»,- նշում է Լոռու մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter