HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհին. տուժածի վիճակը ծանր է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 5-ին, ժամը 23:15-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհին՝ Չարենցավանի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել  ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 100 մետր):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Այնուհետև տուժածը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter