HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահար Նուբարաշենի փողոցում. վարորդը զոհվել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 5-ին` ժամը 23:25-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Նուբարաշենի փողոցում՝ Կենտրոնական գերեզմանատան մոտակայքում, «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Կ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորության սյանը և շրջվել:

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ և մահացել:

Փրկարարները հոսանքազրկել են և ուղղել ավտոմեքենան:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter