HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիսիան քաղաքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին` ժամը 17։02-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Երիտասարդական այգու մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 17:33-ին:

Այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter