HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուք իր էջում հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հրավիրվել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները:

«Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկվեց տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ դեռեւս ուրբաթ օրը այդ կապակցությամբ վարչապետի տված հանձնարարականների կատարման ընթացքը:

Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույնս ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,- գրել է Արմեն Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter