HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի վերաբերյալ որոշ ծառայություններ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի վերաբերյալ որոշ ծառայություններ։ Դեսպանատան հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ։

Եթե ձեր հարցազրույցը չեղարկվել է, խնդրում ենք հետևել ստորև նշված քայլերին․

Ոչ-ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ․ շարունակեք ստուգել հարցազրույցների նշանակման կայքը՝ հարցազրույցի նոր օր վերցնելու համար։ Եթե ձեր հարցազրույցի նոր օր է նշանակվել է դեսպանատան կողմից, դուք էլ․ փոստով նամակ կստանաք հարցազրույցի օր վերցնելիս ձեր տրամադրած էլ․ փոստի հասցեին։

Ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներ․ դեսպանատունը կվերանշանակի ձեր հարցազրույցի օրը առաջին հնարավորության դեպքում։ Մենք նոր տեղեկատվություն կտրամադրենք ձեր նշած էլ․ փոստի հասցեով»։

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter