HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երբևիցե արված ամենամեծ հետազոտությունը մանկական տալկի և ձվարանների քաղցկեղի միջև որևէ կապ չի հայտնաբերել

Los Angeles Times-ի հաղորդմամբ ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող հետազոտությունները չեն հայտնաբերել մանկական տալկը ձվարանի քաղցկեղի հետ կապող ոչ մի հաստատուն ապացույց։

Հետազոտության մեջ ներառվել է 250 000 կին, որոնք մասնակցել են երկարատև չորս հետազոտությունների, և պարբերաբար հարցրել են փոշու՝ ինտիմ հատվածում օգտագործելու մասին: Հարցվածների 40 %-ը այդպես է օգտագործել փոշին։

«11 տարի հետազոտություն անցկացնելու ընթացքում 2168 կնոջ մոտ առաջացել է ձվարանների քաղցկեղ: Ռիսկը մոտավորապես նույնն էր օգտագործողների և չօգտագործողների համար»,- նշել են հետազոտողները «Journal of American Medical Assn» ամսագրում:

«Սա ներկայացնում է լավագույն տվյալները, որոնք մենք ունենք թեմայի վերաբերյալ»,- ասում է հետազոտության ղեկավար, հեղինակ, Շրջակա միջավայրի առողջության գիտությունների ազգային ինստիտուտի ավագ գիտնական Քեթի Օ'Բրայանը (Katie O’ Brien):

«Ուսումնասիրությունը վերջնական չէ, բայց ավելի համոզիչ ուսումնասիրություն, հավանաբար, հնարավոր չէ, քանի որ կանանց նվազող թվաքանակն է օգտագործում փոշի անձնական հիգիենայի համար»,- ասում են խմբագրությունից:

Առողջական մտահոգություններից ելնելով հազարավոր դատական հայցեր են հարուցվել այն կանանց կողմից, ովքեր պնդում են, որ փոշու մեջ ասբեստ կա, որը առաջացրել է քաղցկեղ: Տալկը կառուցվածքով ասբեստի նման հանքանյութ է, որը հայտնի է քաղցկեղի առաջացմանը նպաստելով, և դրանք երբեմն ստացվում են նույն հանքերից: Կոսմետիկայի արդյունաբերությունը 1976 թ-ին հաստատեց, որ տալկի արտադրանքները չեն պարունակում ասբեստի հայտնաբերելի քանակություն:

Տալկի փոշու և քաղցկեղի միջև հնարավոր կապը ուսումնասիրող փոքր հետաքննությունները ունեցել են հակասական արդյունքներ, չնայած դրանց մեծ մասը որևէ կապ չի գտել:

Այս տեսակի դիտողական ուսումնասիրությունները չեն կարող որոշել պատճառը և հետևանքները, և Օ'Բրայանն ասել է, որ ավելի ճշգրիտ ուսումնասիրություն չի արվելու:

Հետազոտողները հայտնաբերել են քաղցկեղի հավանական փոքր-ինչ բարձր ռիսկի նշույլներ այն կանանց մոտ, ովքեր օգտագործում են տալկի փոշի և երբևէ չեն ունեցել հիստերէկտոմիա:

Ամերիկյան հասարակության համար քաղցկեղի վարքային և համաճարակաբանության հետազոտության ավագ փոխնախագահ Սյուզան Գապստուրն ասում է, որ համաձայն է այն տեսությանը, թե ինչպես կարող է տալկի՝ ինտիմ հատվածներում օգտագործումը ռիսկային լինել։

ԱՄՆ դատական գործերը թիրախավորել են մանկական փոշու առաջատար արտադրող «Johnson & Johnson»-ին: Չնայած նրան, որ մի քանի ատենակալներ հասել են ընկերության դեմ բազմամիլիոնանոց վճիռների, դրանք բեկանվել են կամ բողոքարկվել են: «J&J»-ն ասում է, որ փոշին պարբերաբար փորձարկվում է՝ երաշխավորելու ասբեստի բացակայությունը։

Երկուշաբթի օրը Կալիֆոռնիայում հայտարարվեց անսովոր միջնաժամկետ համաձայնագրի մասին, որին մասնակցեցին կանայք, որոնք պնդում էին, որ փոշու մեջ ասբեստ էր, և այն առաջացրել էր մեսոտելիոմա՝ քաղցկեղ, որը կարող է ազդել թոքերի և այլ օրգանների վրա: «J&J»-ի խոսնակ Քիմբերլի Մոնթագինոն (Kimberly Montagnino) հրաժարվել է բացահայտել պայմանագրի պայմանները կամ պատճառները, բայց ասել է, որ «դա ոչ մի կերպ չի փոխում մեր ընդհանուր դիրքորոշումը, որ մեր տալկը անվտանգ է, ազատ է ասբեստից և չի առաջացնում քաղցկեղ»:

Հոկտեմբերին «J&J»-ը հետ կանչեց մանկական փոշու մի խմբաքանակ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի կառավարության փորձարկմամբ մեկ շշի մեջ հայտնաբերվեց ասբեստի հետքեր: Ընկերությունը վճարել է ավելի շատ փորձարկումների համար այլ լաբորատորիաներին, որոնք չեն հայտնաբերել ասբեստ՝ ներառյալ մանկական փոշու շշի և այլ նմուշների մեջ:

Լուսանկարը՝ Dan Peled / EPA-EFE-REX-Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter