HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հրայր Թովմասյանը նմա՞ն է Քադաֆիին

«Ժողովրդի դեմ ոչ թե բանակ չի կարելի հանել, այլ անգամ մեկ տեղամասային տեսուչ»,-Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Խորհրդարանում այս պահին 24-ժամյա ռեժիմով քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը։

Հիշեցնենք, որ պետության ներքին գործերին բանակի ներգրավմամբ նախագիծը ԱԺ-ում ընդունվել էր, սակայն կառավարությունը հետ կանչեց նախագիծը եւ նոր փոփոխություններով ուղարկեց ԱԺ:

Հրայր Թովմասյանը քիչ առաջ հայտարարեց, որ պաշտպանական ուժերը կարող են օգտագործվել միայն ներքին անվտանգության պաշտպանության համար, օրինակ՝ պաշտպանեն ռազմավարական եւ պետական նշանակություն ունեցող օբյեկտները (հեռուստաաշտարակը, ատոմակայանը եւ այլն):

«Եթե ինչ-որ մեկի մտքով անցնում է, որ սա կարող է գործիք լինել ընդդեմ քաղաքական հակառակորդների, նման լեքսիկոնը պետք է դուրս գա մեզանից»,- ավելացրեց նախարարը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ հայտարարեց, որ բանակը միայն սահմանները պաշտպանելու եւ արտաքին թշնամու դեմ պայքարելու համար է եւ Սահմանադրությամբ նախատեսված չէ բանակի օգտագործումը ներքին գործերին մասնակցելու հարցում: Պատգամավորի կարծիքով՝ նախագծի նշված դրույթը հակասահմանադրական է եւ, եթե «Ժառանգությունը» պատգամավորների համապատասխան թիվ ունենար, կդիմեր Սահմանադրական դատարան:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ Հրայր Թովմասյանի հայտարարությունները նմանեցրեց Քադաֆիի հայտարարություններին՝ ասելով, որ Լիբիայի առաջնորդն էլ էր այդպես մտածում եւ «տեսանք, թե ինչով վերջացավ»:

«Մեր երկիրը Քադաֆի չի եւ չի էլ լինելու որպես այդպիսին»,- հակադարձեց Հրայր Թովմասյանը:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը էլ Հրայր Թովմասյանին մեղադրեց Սահմանադրությունը յուրովի մեկնաբանելու մեջ, ինչը հակասում է Սահմանադրությանը: Պատգամավորի կարծիքով՝ զինակոչիկների ու զինապարտների հիմնական գործառույթը սահմանների պաշտպանությունն է, ոչ թե սահմանադրական կարգը:

ԱԺ-ն այսօր ավարտեց աշխատանքները, քննարկումները կշարունակվեն վաղվա նիստում:

Մեկնաբանություններ (2)

Vahagn
Պարոն Գրիշա Բալասանյանին - Եթե ուշադրություն եք դարձրել Վ. Հովհաննիսյանը չի ասել, որ Հրայր Թովմասյանը նման է Քադաֆիին: Իսկապես չեմ հարգում լրագրողի այնպիսի վարքագիծը, որն իմպրովիզացիայի արդյունքում պատրանք է ստեղծում կարդացողին սխալ հասկանալու: Իսկ եթե դուք էլ եք իսկապես սխալ հասկացել Վ. Հովհաննիսյանի ասածը, ուրեմն ուշ չի` փորձել հասկանալու պատգամավորի ասածի էությունը:
Vahagn
ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածը խոսում է ՀՀ անվտանգության ապահովման հարցում, ինչը հասկանալու դեպքում չի նշանակում միայն արտաքին անվտանգություն: Բա ներքինը? Թե ներքին անվտանգություն ապահովել պետք չի: Հասկանալի է, որ այդ գործառույթի իրականացումը ներքին գործերի նախարարության իրավասությունն է, բայց առանձնահատուկ դեպքերում օրենսդիրը նորմատիվ իրավական ակտում կարող է նախատեսել, որ այդ գործընթացին ներգրավվեն նաև այլ մարմիններ, ընդ որում կոնկրետ նախանշելով յուրաքանչյուր առանձնահատուկ դեպքը, սահմանը, որից անդին չպետք է դուրս գալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter