HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինված ուժերը կհամալրվեն բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ նորակոչիկներով

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ հունվարի 8-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթի առաջին փուլը:

Ըստ ՊՆ հաղորդագրության՝ մրցույթին մասնակցում են ձմեռային զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները: 

Անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական հանձնաժողովն ընտրելու է լավագույններին, ովքեր պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը կանցկացնեն նոր կազմավորվող «1991», ինչպես նաև զինված ուժերի համապատասխան այլ ստորաբաժանումներում` իրենց մասնագիտական կարողությունները ներդնելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման գործընթացում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter