HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաղանթապատված հողմապակու փաստով կազմված արձանագրությունն այլևս չի բեկանվելու

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում կատարված փոփոխության արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում իրավախախտման հատկանիշները վերացնելը, այն է՝ թաղանթապատումը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտումը վերացնելը կամ վարագույրը հանելը այլևս չի ազատում վարչական պատասխանատվությունից։

Այսինքն՝ տրանսպորտային միջոցը առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված վիճակում վարելու փաստով կազմված արձանագրությունը այլևս չի բեկանվելու։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տրանսպորտային միջոցները համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Մեկնաբանություններ (1)

Արա Հովհաննիսյան
Ողջույն։ Կարելի է իմանալ հետևի և կողային ապակիների մգեցման թուլատրելի չափը/տոկոսը։ Հարգանքներս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter