
Վարչապետի մամուլի քարտուղարն այլևս չի պաշտոնավարում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն իր ֆեյսբուք էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այլևս չի զբաղեցնում մամուլի քարտուղարի պաշտոնը:
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել է Վլադիմիր Կարապետյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել